Ռուսաստան

Մոսկվան ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ չի տեսնում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ չի տեսնում. Պեսկով

Մոսկվան առայժմ չի տեսնում ռուս-ուկրաինական բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցային գործընթացն արագ վերսկսելու հեռանկարներ առայժմ չկան, մենք դրանք չենք արձանագրում», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է բանակցությունների:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլ ասուլիսում հայտարարել էր, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով՝ Թուրքիայի միջնորդությամբ։

Իր հերթին, Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի: Նա հավելել էր, որ Կիևը Թուրքիան դիտարկում է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման գլխավոր վայրերից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում