Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան»-ի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ի նշանավորումն ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավելի քան 20-ամյա համագործակցության՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը՝ փառատոնի հիմնադիրներին և միջազգային հյուրերին։

Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան ARARAT հայկական կոնյակի արժեքահեն պատմությանը, վարպետության ավանդույթներին, ինչպես նաև անդրադարձան բազմամյա համագործակցության հիշարժան դրվագներին։

ARARAT-ի և «Ոսկե ծիրան»-ի համագործակցության այս տարվա դրվագը դարձավ ARARAT թանգարանում հատուկ տակառի հիմնադրումը։ Այն խորհրդանշում է ավելի քան երկու տասնամյակ համատեղ ստեղծված մշակութային ժառանգությունը, գործընկերության ամրությունն ու այն արժեքները, որոնք տարիներ շարունակ միավորել են երկու խորհրդանշական հայկական բրենդներին։  

Այցը շարունակվեց ARARAT թանգարանի գանձարանում, որտեղ հյուրերին ներկայացվեց ARARAT հայկական կոնյակի տարեգիրը՝ 1902 թվականի նմուշներից մինչ մեր օրեր։

Հենց այստեղ է պահվում նաև լեգենդար «Դվին» կոնյակի պատմական հավաքածուն, ներառյալ այն անդրանիկ նմուշները, որոնք պաշտոնապես մատուցվել են Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա ֆիլմերից մեկի՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակի կրկնակի դափնեկիր Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի դրվագներից մեկում,  ակնարկային անդրադարձ է կատարվել այս կոնյակին։

Խորհրդանշական հղում անելով ֆիլմին՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Պավել Պավլիկովսկուն  նվիրեց «Դվին» հայկական կոնյակի հատուկ շիշ, ընդգծելով, որ կինոն և մշակութային ժառանգությունը հաճախ հատվում են ամենաանսպասելի և վերաիմաստավորված ձևերով՝ ստեղծելով պատմություններ, որոնք շարունակում են ապրել ժամանակի մեջ։ 

Հայերեն English Русский

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան օբյեկտների թիրախավորման մասին

Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» տարազի և արհեստների միջազգային փառատոնը

Գյումրիի քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել նոր տեխնիկայով

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները

Արտավազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում

ՌԴ-ն ցանկանում է ոչ թե սառեցնել, այլ դադարեցնել  Ուկրաինայի հետ հակամարտությունը. Պուտին

Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոններից

Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ