Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան»-ի պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում

Ի նշանավորումն ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավելի քան 20-ամյա համագործակցության՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը՝ փառատոնի հիմնադիրներին և միջազգային հյուրերին։

Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան ARARAT հայկական կոնյակի արժեքահեն պատմությանը, վարպետության ավանդույթներին, ինչպես նաև անդրադարձան բազմամյա համագործակցության հիշարժան դրվագներին։
ARARAT-ի և «Ոսկե ծիրան»-ի համագործակցության այս տարվա դրվագը դարձավ ARARAT թանգարանում հատուկ տակառի հիմնադրումը։ Այն խորհրդանշում է ավելի քան երկու տասնամյակ համատեղ ստեղծված մշակութային ժառանգությունը, գործընկերության ամրությունն ու այն արժեքները, որոնք տարիներ շարունակ միավորել են երկու խորհրդանշական հայկական բրենդներին։

Այցը շարունակվեց ARARAT թանգարանի գանձարանում, որտեղ հյուրերին ներկայացվեց ARARAT հայկական կոնյակի տարեգիրը՝ 1902 թվականի նմուշներից մինչ մեր օրեր։

Հենց այստեղ է պահվում նաև լեգենդար «Դվին» կոնյակի պատմական հավաքածուն, ներառյալ այն անդրանիկ նմուշները, որոնք պաշտոնապես մատուցվել են Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա ֆիլմերից մեկի՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակի կրկնակի դափնեկիր Պավել Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի դրվագներից մեկում, ակնարկային անդրադարձ է կատարվել այս կոնյակին։

Խորհրդանշական հղում անելով ֆիլմին՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Պավել Պավլիկովսկուն նվիրեց «Դվին» հայկական կոնյակի հատուկ շիշ, ընդգծելով, որ կինոն և մշակութային ժառանգությունը հաճախ հատվում են ամենաանսպասելի և վերաիմաստավորված ձևերով՝ ստեղծելով պատմություններ, որոնք շարունակում են ապրել ժամանակի մեջ։