Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

3 րոպեի ընթերցում

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Շենավան բնակավայրում տեղադրել է 10 կՎտ տեղակայված հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան։ Կայանը նախատեսված է տեղի մանկապարտեզի և մարզադպրոցի էներգետիկ կարիքները հոգալու համար։

Արևային կայանի գործարկումը թույլ կտա էապես կրճատել համայնքային բյուջեի էներգետիկ ծախսերը։ Արտադրված էներգիան, ինչպես նաև դրա շնորհիվ խնայված միջոցները, կուղղվեն ձմռան ամիսներին կրթական և սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների ապահովմանը՝ երեխաների և պատանիների համար ստեղծելով առավել հարմարավետ ու տաք պայմաններ։

«Ucom-ի համար կանաչ օրակարգը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ուղղություն չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մաս։ Շենավանում իրականացված այս նախագիծը հենց այդ մոտեցման օրինակ է․ կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաև այն երկարաժամկետ արժեքով, որը ստեղծվում է մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արևային էներգիայի հասանելիությունը հայաստանյան համայնքներում ունի ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն։ Շենավանում տեղադրված այս կայանը հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է կանաչ տեխնոլոգիաների միջոցով թեթևացնել համայնքային հոգսերն ու ուղիղ ներդրում կատարել երեխաների ապագայի մեջ։ Բարձր ենք գնահատում Ucom-ի պատասխանատու մոտեցումը, որի շնորհիվ համատեղ քայլերով նպաստում ենք մեր մարզերում էներգաանկախության և կայուն միջավայրի ձևավորմանը», - նշել է «Արևորդի» ՀԿ նախագահ Սոնա Քալանթարյանը։

Արևային կայանի տեղադրումը ևս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Այն տարիներ շարունակ տեղական կրթական հաստատությունների համար կծառայի որպես կայուն և անվտանգ էներգիայի աղբյուր։

Ucom-ը և «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ունեն համատեղ ծրագրերի իրականացման երկարամյա փորձ։ Համագործակցության շրջանակում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից և երիտասարդների շրջանում էկո-մտածելակերպի ձևավորումից մինչև հեռավոր համայնքներում էներգախնայող և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրումը։ Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին