Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի իշխանությունները քննարկում են մինչև 14 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության ԶԼՄ-ների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։
«Մենք քննարկում ենք մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև 14-ից 19 տարեկան դեռահասների շրջանում նման հարթակների չափազանց մեծ օգտագործումը խրախուսող ալգորիթմների ազդեցությունը սահմանափակելու ծրագիր»,- Կիմ Չոն Չհոլի խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանում ներկայացվել է մոտ յոթ օրինագիծ, որոնք վերաբերում են անչափահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործմանը։