Հայաստան

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թվայնացման հայեցակարգը, որով ազդարարվել է բարեփոխումների գործնական իրականացման փուլի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բնապահպանության և ընդերքի տեսչկան մարմնի տարածած հաղորդագրությունից, այս համատեքստում Տեսչական մարմնում արդեն սկսվել են բնապահպանական վերահսկողության գործընթացների արդիականացման աշխատանքները, որոնց առանցքում ռիսկերի գնահատման վրա հիմնված, թվայնացված և կանխարգելիչ վերահսկողության համակարգի ներդրումն է։

Այսօր ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն։ Օրակարգում եղել են Կառավարման խորհրդի կողմից հաստատված հայեցակարգից բխող տեխնիկական հարմարեցման, տվյալների բազաների ինտեգրման և Տեսչական մարմնի անձնակազմի վերապատրաստման հարցերի ճանապարհային քարտեզի հստակեցումը:

«Թվային նոր գործիքների շնորհիվ վերահսկողությունը կդառնա բացառապես ռիսկահեն և կանխարգելիչ։ Սա շրջադարձային անցում է բնապահպանական վնասների արձանագրումից դրանց վաղ կանխման մշակույթին»,– եզրափակվում է հաղորդագրությունը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում