Աշխարհ

Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

1 րոպեի ընթերցում

Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

Բանգկոկի Na Ladprao փաբում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Իշխանությունները դեռևս հետաքննում են հրդեհի պատճառը։

Բանգկոկի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերից առաջ։

Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաբում ելույթ ունեցող երաժիշտը իրեն պատմել է, որ էլեկտրաէներգիայի անջատումից առաջ բեմի մոտ գտնվող անջատիչից ծուխ է նկատել, ապա պայթյուն է լսվել, և խիտ ծուխը արագորեն լցվել է տարածք։

Բանգկոկի նահանգապետը նաև հայտնել է, որ 63 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 22-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա նշել է, որ իշխանություններն աշխատում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի որ շատերն անձը հաստատող փաստաթուղթ չեն ունեցել կամ անգիտակից վիճակում են եղել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում