Երևան

Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը «Քարֆուր»-ում հայտնաբերել է իրավախախտումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, դեպքերից 14-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացմանը,14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, 2 դեպքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ է։

Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում