Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
«Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։