Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Խափանման միջոցի միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել է դատարան։

Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

Հայերեն Español