Աշխարհ

Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել

Առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի արևմտյան Նեգոմբո քաղաքի բանտում բախումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին  լրագրողներին հայտնել են Շրի Լանկայի ոստիկանությունում։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ բանտում անկարգությունները տեղի են ունեցել հուլիսի 6-ի առավոտյան՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իշխանություններին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել բանտարկյալների միջև ծագած բախումները։

Հայտնի չէ, թե ինչն է հրահրել բախումներ։ Հաղորդվում է, որ սա վերջին հինգ տարվա ընթացքում Շրի Լանկայի բանտերում գրանցված ամենաարյունալի բախումն է։

«Զինվորականներին խնդրել են աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը, սակայն ներկայում նրանք գտնվում են սպասողական ռեժիմում», – Reuters-ին հայտնել է բանակի խոսնակ Վարունա Գամագեն։

Զոհվածների թվում են պատժիչ ծառայության առնվազն չորս աշխատակից և չորս կալանավոր։ Մնացած զոհերի ինքնությունը պարզվում է:

AFP-ին հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, հայտնել են, որ տուժածների մի մասն ունեն հրազենային վնասվածքներ, մյուսները՝ կտրվածքներ ու կապտուկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում