ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ աուդիտավորված հաշվետվության տվյալները փաստում են, որ 2024 թվականի համեմատ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները 2025 թվականի ընթացքում զգալիորեն բարելավվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, մասնավորապես, 2025 թվականին ընկերության զուտ շահույթը (ֆինանսական արդյունքը) 2024 թվականի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով (16,5%-ով)՝ կազմելով 21 մլրդ ՀՀ դրամ։

Միաժամանակ,  գնված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարումները նվազել են 9.4 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում ընկերության մարժան նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամով (5,7 %-ով)։

Հաղորդվում է, որ դրական աճ է արձանագրվել նաև «Գործառնական գործունեության արդյունքներ» ցուցանիշի գծով, որը 2025 թվականին 2024 թվականի համեմատ ավելացել է 4.3 մլրդ ՀՀ դրամով (13,7 %-ով)։

Հայերեն Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ