Wildberries-ը մեկնաբանել է վաճառողների միջնորդավճարների մասին մամուլում տարածված տեղեկությունը
1 րոպեի ընթերցում
Հուլիսի 7-ից ուժի մեջ են մտնում հարթակի վաճառողների միջնորդավճարների փոփոխությունները։ Դրանք կրում են դիֆերենցված բնույթ․ մի շարք ապրանքային կատեգորիաների համար միջնորդավճարները նույնպես կնվազեն, իսկ որոշ կատեգորիաների դեպքում կմնան անփոփոխ։ Այս մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել առանձին ապրանքային սեգմենտների առանձնահատկությունները և ընթացիկ շուկայական իրավիճակը։
Միևնույն ժամանակ, նշված փոփոխությունները չեն վերաբերում Հայաստանի վաճառողներին։
Հարթակում ապրանքների գները սահմանում են հենց վաճառողները։ Նրանք կարող են ընտրել իրենց համար առավել հարմար աշխատանքային և առաքման մոդելը՝ օրինակ՝ ապրանքները պահել սեփական պահեստում կամ օգտվել Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքից։ Սա թույլ է տալիս վաճառողներին ավելի ճկուն կառավարել իրենց բիզնես գործընթացները։
Վաճառողների աշխատանքի տարբեր մոդելների և Wildberries-ի լայնածավալ լոգիստիկ ենթակառուցվածքի համադրության շնորհիվ հարթակում պահպանվում են մատչելի գներ։