GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնում է նոր բացառիկ համագործակցության մեկնարկի մասին. GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։

Այս մասին հայտարարվեց հուլիսի 1-ին կայացած «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգի մեկնարկին:

Գործընկերության հիմքում ընկած է ընդհանուր նպատակ՝ նպաստել դասական երաժշտության տարածմանը, իրականացնել նորարարական նախագծեր և պահպանել հայ դասական երաժշտարվեստի ժառանգությունը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, դասական երաժշտության հասանելիության և տեսանելիության ընդլայնում՝ հանրության տարբեր շերտերի համար, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ներկայացում միջազգային հարթակներում։

«GTB Holdings-ի հետ այս համագործակցությունը մեծ հնարավորություններ է բացում նվագախմբի ռազմավարական նպատակների իրականացման գործում։ GTB Holdings-ի հետ մենք արդեն ունենք հաջողված համագործակցության փորձ Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում, և մեր առջև դրված նպատակներն իրագործվեցին։

Հայ երաժշտարվեստի և մասնավոր հատվածի միջև այս երկարաժամկետ և եզակի գործընկերությունը կդառնա նվագախմբի զարգացման կարևոր փուլերից մեկը»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Հայերեն

ՀՀ կառավարության նիստ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքը

Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե

Պատգամավորներն առաջարկում են ընտրելու իրավունքի համար սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի 1 տարի բնակվելու պահանջ

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանելուց հետո կարող է իրագործման օրակարգ դառնալ ՀՀ-ի՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու խնդիրը. Փաշինյան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

Փաշինյանը բացառում է Եվրամիության հետ մերձեցումը մեկ գիշերում դադարեցնելու սցենարի կրկնությունը