Աշխարհ

Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Ղազախստանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի օգոստոսի 23-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ստորագրած հրամանագրում։

Նշենք, որ հուլիսի 1-ից երկրում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որով վերացվում է երկպալատ խորհրդարանը։ Միապալատ խորհրդարանը, որը կոչվում է Քուրուլթայ, բաղկացած է լինելու 145 պատգամավորից։ Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև փոխնախագահի պաշտոնի ստեղծում, խորհրդատվական մարմինների բարեփոխում և այլ փոփոխություններ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում