Աշխարհ

Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը

Հուլիսի 1-ից Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որի շուրջ հանրաքվե էր իրականացվել 2026 թվականի մարտին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրում առաջին անգամ Սահմանադրությունն ընդունվել է համազգային հանրաքվեով. դրա օգտին է քվեարկել քաղաքացիների 87,15%-ը։

Նոր Սահմանադրությամբ դադարելու է գործել երկպալատ խորհրդարանը, փոխարենը լինելու է միապալատ խորհրդարան՝ Քուրուլթայ, որը բաղկացած է լինելու 145 պատգամավորից։ Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև փոխնախագահի պաշտոնի ստեղծում, խորհրդատվական մարմինների բարեփոխում և այլ փոփոխություններ։

Ինչպես հաղորդում է Kazinform-ը, նոր մայր օրենքի ուժի մեջ մտնելու առթիվ ուղերձ է հղել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա շնորհավորել է ղազախստանցիներին «իսկապես դարակազմիկ իրադարձության» կապակցությամբ՝ նշելով, որ հանրաքվեում ժողովուրդը կատարել է ճակատագրական ընտրություն, որը տասնամյակներ շարունակ կսահմանի երկրի զարգացման ուղղությունները։

«Այսօր սկսվում է նոր դարաշրջան ինքնիշխան Ղազախստանի պատմության մեջ։ Մենք դուրս ենք գալիս առաջադեմ զարգացման, քաղաքական և տնտեսական բարեփոխումների, լայնածավալ արդիականացման հիմնական ուղու վրա», - ասվում է պետության ղեկավարի ուղերձում։

Օգոստոսին երկրում կանցկացվեն Քուրուլթայի առաջին ընտրությունները, որի արդյունքներով կձևավորվի երկրի նոր խորհրդարանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում