Եվրոպա

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր

Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են 16 հատ Gripen E կործանիչ գնելու վերաբերյալ համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կործանիչների մատակարարումը Կիև կսկսվի ոչ շուտ, քան 2029 թվականը։

«Այսօր մեր երկրները ստորագրել են 16 Gripen E կործանիչ գնելու համաձայնագիր», - գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Համաձայնագիրը ստորագրվել է Զելենսկու և Շվեդիայի պաշտպանության նախարար Պաուլ Ջոնսոնի միջև Կիևում կայացած հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ 16 ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2029 թվականին։ Գնումը ֆինանսավորվել է ԵՄ վարկի և Միացյալ Թագավորության աջակցության միջոցով։ Ուկրաինան կստանա ինքնաթիռի համար անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկական օգնությունը և լոգիստիկ աջակցությունը։ Հաղորդվել է, որ ուկրաինացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումն արդեն իսկ ընթանում է Շվեդիայում։

Ուկրաինական կողմը նաև ակնկալում է որպես ռազմական օգնություն 2027 թվականի սկզբին Շվեդիայից ստանալ 16 Gripen C/D կործանիչ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում