ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում իրականացվող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով կազմակերպվել է իրազեկում-հանդիպում Երևանի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով, որ շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման, ինժեներական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև գետնանցումների վերանորոգման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել բնապահպանական նորմերն ու պահանջները։

Խորհրդակցության ընթացքում ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը և Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպել համատեղ վերահսկողական միջոցառումներ։

Նախատեսվող թիրախային ստուգայցերի նպատակն է բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը, կանխարգելել փոշու արտանետումները, ապահովել իրավախախտումների վաղաժամ բացահայտումը և խթանել տնտեսավարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների լիարժեք կատարումը։

Նշվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել հետևողական վերահսկողություն՝ նպաստելով Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի բարելավմանը։

Հայերեն English

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

Բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցները արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը

Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը

Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը