Հայաստան

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում