Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը հունիսի 28-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հայերեն Русский