1 րոպեի ընթերցում
Հայաստանում առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն ու տեսանյութ է տարածել ՀՀ կառավարությունը։
«Շտապե՛ք, դիմելու համար քիչ ժամանակ է մնացել։ Սուբսիդավորման գումարի ստացման նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` العربية