Աշխարհ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, զոհերի թիվը՝ 250-ը: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը։

Հունիսի 22-ի դրությամբ կա Էբոլայով ախտահարված 1003 հիվանդ։ Մահերի թիվը հասել է 254-ի։ Մահացությունը կազմում է 25,3%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 365 մարդ, իսկ 100 մարդ լիովին ապաքինվել է։ Նախարարությունը նշում է ապաքինման մակարդակի ցուցանիշների բարելավումը, բայց տեղի է ունեցել շփումների հսկման մակարդակի նվազում: Այն  կազմում է 58%։

Էբոլա տենդի ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում մայիսի 15-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Էբոլայից հիվանդության և մահվան դեպքեր կան հարևան Ուգանդայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում