Երևանում կայանալիք COP17-ի քննարկումների կենտրոնում են լինելու նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման խթանման հնարավոր ուղիները

4 րոպեի ընթերցում

Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց` նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները և նախաձեռնությունները, ինչպես նաև կազմակերպչական մանրամասները: 

Ընդգծվել է ՀՀ պատրաստակամությունն ապահովելու ներառական, թափանցիկ և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ համաժողովի անցկացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Համաժողովը շրջադարձային է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման հարցում գրանցված առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, բացերի վերհանման և մարտահրավերների հասցեագրման համար: Ընդգծվել է, որ Համաժողովի շրջանակներում քննարկումների կենտրոնում են լինելու նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման խթանման հնարավոր ուղիները՝ 2030թ. Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընգծելով բարձրագույն մակարդակով կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցերին ռազմավարական ուղղվածություն և քաղաքական լիցք հաղորդելու կարևորությունը։ Ներկաների ուշադրությունն է հրավիրվել նաև գագաթնաժողովին հաջորդող բարձրաստիճան նախարարական հատվածին, որը կխթանի համաժողովի ընթացքում որոշումների կայացման գործընթացը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովումը կենսաբազմազանության օրակարգի խթանման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կազմակերպությունների ոլորտային փորձագիտական և մասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը, ինչպես նաև համաժողովին ընդառաջ և դրա շրջանակներում համատեղ միջոցառումների և նախաձեռնությունների իրականացումը:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Երևանում անցկացվելիք COP17 համաժողովը միջազգային հանրության համար ծառայելու է որպես կարևոր հարթակ հանձնառություններից դեպի իրականացում անցում կատարելու համար:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA), ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC), ՄԱԿ Արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO), ինչպես նաև ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, Վիեննայի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ճեպազրույցին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բարձր է գնահատվել ՀՀ ջանքերն արդյունավետ և արդյունքահեն համաժողով կազմակերպելու հարցում:

Հայերեն English Français Русский Türkçe

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով