Հայտնի է DigiTec 2026-ի՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության անցկացման ամսաթիվը

3 րոպեի ընթերցում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

 

DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից՝ ընդգծելով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում DigiTec-ը մեկ ցուցասրահ զբաղեցնող ցուցահանդեսից վերաճել է տարածաշրջանի ամենաազդեցիկ տեխնոլոգիական հարթակներից մեկի։

«Այն դարձել է տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների հանդիպման վայր՝ նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական հեռանկարների ձևավորմանը։

2025 թվականի հոբելյանական՝ 20-րդ թողարկումը միավորել է ավելի քան 30,000 այցելու, շուրջ 200 ցուցադրող ընկերություն, 100 միջազգային խոսնակ և մասնակիցներ ավելի քան 30 երկրներից։

DigiTec 2026-ը նպատակ ունի զարգացնել և գերազանցել նախորդ տարվա ձեռքբերումները։

DigiTec 2026-ը տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր շրջադարձի փուլում։ Հայաստանը արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն։

Այս զարգացումները, համակցվելով Հայաստանի ռազմավարական դիրքի հետ՝ Եվրոպայի, Ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև, երկիրը դարձնում են բնական կամուրջ աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական շուկաների միջև։

Այս տարվա DigiTec-ի բովանդակությունը մեծապես խարսխված է պատմական այս շրջադարձի վրա»,– նշված էկառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Թեմատիկ ուղղությունները և միջազգային առաջատար խոսնակների ցանկը կհայտարարվեն հաջորդիվ։ Կազմակերպիչները խոստանում են տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր խոսնակների աննախադեպ մասնակցություն։

Բացի կոնֆերանսից և ցուցահանդեսից, DigiTec 2026-ը կներկայացնի բիզնես կապերի ձևավորման ընդլայնված հնարավորություններ։

Առաջին «ԴիջիԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ/UATE) երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։

 

Հայերեն English Français Русский

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան