Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունարի, Խոստի և Պակտիկայի նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ երեխաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

«Անցյալ գիշեր պակիստանցի զինվորականները հերթական անգամ խախտել են Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել բնակելի շենքեր Կունարի, Խոստի և Պակտիկայի նահանգներում: Այդ հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ, վիրավորվել են ևս 14 կին և երեխա», - գրել է նա X-ում՝ խստորեն դատապարտելով հարձակումը։

Պակիստանի զինվորականներից կամ կառավարությունից մեկնաբանություն չի եղել հարձակման վերաբերյալ, սակայն անվտանգության պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Իսլամաբադն ավիահարվածներ է հասցրել այն վայրերին, որոնք, ըստ նրանց, «թաքստոցներ էին և այլ օբյեկտներ, որոնք պակիստանցի զինյալներն օգտագործում էին Պակիստանի դեմ»։

Կողմերի միջև փետրվարին մարտեր են սկսվել այն բանից հետո, երբ Իսլամաբադը մեղադրել է Քաբուլին զինյալներին ապաստան տալու համար, որոնք, ըստ նրա, Պակիստանում հարձակումներ են պլանավորում։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է մեղադրանքները և ասել, որ Պակիստանում զինյալների հետ կապված հարցը ներքին խնդիր է։

Մարտին երկու երկրները համաձայնել էին հրադադարի։ Չինաստանը փորձում է միջնորդ հանդիսանալ հակամարտության լուծման համար։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն