Հայաստանի և Թուրքիայի գործարարների՝ Կարսում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել․ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հունիսի 2-ին Կարսում կայացած հայ և թուրք գործարարների հանդիպումը կարևոր քայլ է տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ և կարող է հետագայում նպաստել նաև քաղաքական գործընթացներին։

«Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև։ Հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների, առևտրային պալատների մասնակցությամբ և կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումը էականորեն տարբերվել է նախկինում տեղի ունեցած գործարար շփումներից։

«Այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած գործարար շփումներից, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Թուրքիայի արևելյան և հյուսիսարևելյան երեք նահանգների գործարար շրջանակների մոտ»,- նշել է Միրզոյանը։

ԱԳ նախարարի գնահատմամբ՝ սա լավ մեկնարկ է Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության խորացման համար։

Միրզոյանը հայտնել է նաև, որ ակնկալում է առաջիկայում նման ձևաչափով երկրորդ հանդիպման անցկացում արդեն Հայաստանում։

«Ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ սկսվել են առանձին ընկերությունների և գործարար շրջանակների միջև կոնկրետ քննարկումներ։

«Ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջև, և ես վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, այդ խոսակցության նյութականացումը և շոշափելի պտուղները»,- նշել է Միրզոյանը։

Արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ սկսված գործընթացը շարունակական կլինի և կբերի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դրական արդյունքների։

«Մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեմ վստահություն հայտնել, որ մեծ հաշվով չի կանգնելու և բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաև քաղաքական լավ արդյունքներ»,- հայտարարել է Միրզոյանը։

Հայերեն English Русский Türkçe

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի