Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. առնվազն 19 մարդ մահացել է
1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների հարավում հունիսի 8-ին գրանցվել է 7.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը՝ հիմնականում շենքերի փլուզումների և վնասների հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները 1 մետր բարձրությամբ ցունամի են առաջացրել, որը հասել է մոտակա ափամերձ շրջաններ։
Վնասի մասին է հաղորդվում 700 հազար բնակչություն ունեցող Ջեներալ Սանտոս քաղաքում, որտեղ մի շարք շենքեր փլուզվել են, իսկ կարևոր ենթակառուցվածքներ՝ վնասվել։
Փոքր ալիքներ են գրանցվել նաև Ինդոնեզիայի և Պալաուի ափերին, ինչպես նաև մինչև Ճապոնիայի հարավային հատվածներ հասնող տատանումներով։
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը հրահանգել է չեղարկել դասերը և կարգադրել աղետների արձագանքման ծառայություններին անհապաղ սկսել աշխատանքը երկրաշարժից տուժած նահանգներում։