ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։

«Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», - գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։

Ընկերությունը հավելել էր, որ Ռյուտեի այցը չափազանց կարևոր է, ինչպես մյուս նախորդ այցերը, որովհետև դա «դաշինքի կողմից մեր երկրին համերաշխության և աջակցության ժեստ է»։

Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ինտենսիվ հարվածների ֆոնին։ Հունիսի 2-ին ՌԴ ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում 23 մարդ էր զոհվել։ Հունիսի 3-ին կողմերը հայտնել են նոր հարվածների մասին։ Ուկրաինական ուժերի կողմից թիրախավորվել է Սանկտ Պետերբուրգը, որտեղ պաշտոնյաները և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը պատրաստվում են միջազգային տնտեսական համաժողովի։

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան