ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) չունի  փաստաթղթերով հիմնավորված վկայություններ կործանված այլմոլորակային տիեզերանավերի կամ զոհված այլմոլորակայինների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 1-ին հայտարարել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը Վաշինգտոնում CNBC-ի CEO Council Summit համաժողովում:

Նրան հարցրել են՝ արդյոք մարդկությունը շփում ունեցել է այլմոլորակայինների հետ, և ինչ տվյալներ է ԱՄՆ կառավարությունը նախատեսում հրապարակել չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին:

«Նախագահ (Դոնալդ Թրամփն) առաջ է տանում այս նախաձեռնությունն ամբողջ կառավարությունում. նա ասում է՝ հավաքեք ձեր ֆայլերը, ամենն, ինչը թեկուզ հեռավոր կերպով կապված է դրա հետ, և հրապարակեք, որպեսզի մարդիկ կարողանան որոշել ինքները: Եվ ես կարծում եմ, որ դա միանգամայն հիանալի նախաձեռնություն է: Բայց ես ոչ մի տվյալ չունեմ կործանված տիեզերանավերի կամ այլմոլորակայինների մարմինների մասին», - Այզեքմանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Սակայն, անկասկած, կան UAP-ի (խմբ.՝ չճանաչված օդային երևույթ) ֆայլեր այն մասին, ինչ մենք արձանագրում ենք, և մենք դրանք դարձնում ենք հասանելի», - հավելել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

Փետրվարին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ կառավարությունը կսկսի հրապարակել փաստաթղթեր կյանքի ենթադրյալ արտերկրային ձևերի և չճանաչված թռչող օբյեկտների վերաբերյալ: Նախագահը հայտնել էր, որ կհանձնարարի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, ինչպես նաև բոլոր համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին «սկսել կառավարական այն փաստաթղթերի հրապարակման գործընթացը», որոնք վերաբերում են ենթադրյալ «այլմոլորակային և արտերկրային կյանքին, չճանաչված անոմալ երևույթներին և չճանաչված թռչող օբյեկտներին, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվության, որը վերաբերում է այդ շատ բարդ, բայց չափազանց հետաքրքրական և կարևոր թեմային»:

Հայերեն Русский

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս