ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել անօրինական միգրանտների վերադարձի նոր կանոնակարգի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հունիսի 1-ի երեկոյան հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ նախնական համաձայնության է եկել նոր կանոնակարգի շուրջ, որը սահմանում է անդամ երկրներում անօրինականորեն գտնվող երրորդ երկրի քաղաքացիների վերադարձի կարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:

«Նոր կանոնակարգը կարագացնի վերադարձի գործընթացը և կավելացնի այն վերադարձողների թիվը, որոնք ԵՄ-ում գտնվելու օրինական իրավունք չունեն։ Միգրացիան Կիպրոսի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այսօրվա նշանակալի համաձայնագիրն ամրապնդում է վստահությունը ԵՄ միգրացիոն քաղաքականության նկատմամբ և լրացնում միգրացիայի և ապաստան տրամադրելու շուրջ ԵՄ պակտը՝ միշտ մարդու իրավունքներին համապատասխան», - հայտարարել է ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի միգրացիայի և միջազգային պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոլաս Իոանիդեսը։

Սպասվում է, որ նոր օրենքը թույլ կտա արագացնել և բարձրացնել ԵՄ անդամ պետություններում անօրինականորեն գտնվող անձանց վերադարձի համաեվրոպական ընթացակարգերի արդյունավետությունը։

Ինչպես ԵՄ խորհուրդը բացատրում է հաղորդագրության մեջ, այն դեպքերում, երբ ազգային օրենսդրությունը թույլ է տալիս, անդամ պետությունները կարող են կիրառել քրեական պատժամիջոցներ, այդ թվում՝ բանտարկություն:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս նախնական համաձայնագիրն այժմ պետք է հավանություն ստանա ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից։ Այնուհետև այն պաշտոնապես կհաստատվի Եվրամիության երկու ինստիտուտների կողմից։

Հայերեն Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր