Մակրոնը Թրամփի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԱՄՆ-Իրան բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ջանքերն Իրանի հետ արագ համաձայնության հասնելու հարցում։

«Երեկ երեկոյան նախագահ Թրամփի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։

Ես բարձր գնահատեցի նրա կողմից ձեռնարկվող վճռական ջանքերը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև արագ համաձայնության հասնելու համար, որը եզակի հնարավորություն է՝ կառուցելու նոր անվտանգության համակարգ՝ ներառելով բոլոր շահագրգիռ կողմերին և հնարավոր դարձնելու տարածաշրջանի երկարատև կայունացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է նա X-ի գրառման մեջ։

Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այդ ջանքերին և լիարժեք դերակատարություն ունենալ դրանց կյանքի կոչման գործում։

«Սա է միջազգային առաքելության նպատակը, որը մենք ստեղծել ենք բրիտանացիների և մեր գործընկերների հետ։ Առաքելությունը պատրաստ է տեղակայվել համաձայնագրի կնքումից անմիջապես հետո՝ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության անվտանգությանը նպաստելու համար»,- հավելել է Մակրոնը՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցը վերաբացնելու համար նախատեսված բազմազգ, պաշտպանական ռազմածովային առաքելությունը։

«Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը և կարողությունները ներդնել սկսվող ավելի լայն բանակցություններում, մասնավորապես՝ համաձայնագրի միջուկային ասպեկտի ուղղությամբ», - նշել է նա։

Խոսելով Լիբանանի մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ ողջունում է նախագահ Թրամփի նվիրվածությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով ամուր հրադադարի և իշխանություններին համատեղ աջակցության կարևորությունը։

Հայերեն English Français

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը