Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։

Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։

Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։

Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 120 միլիոն դոլար։

Գագարինի ԱԲ գործարանի առաջին փուլում տեղակայված է 512 GPU։ Կենտրոնն այս պահին գործում է 1.2 մեգավատ էլեկտրական հզորությամբ։ Նախատեսվում է այն հետագայում հասցնել 5, իսկ վերջնական փուլում՝ 35 մեգավատի։ Այդ ընդլայնումը հնարավորություն կտա բազմապատկել կենտրոնի հաշվարկային ներուժը, տեղակայել հազարավոր նոր սերնդի AI պրոցեսորներ և ձևավորել տարածաշրջանային արհեստական բանականության ենթակառուցվածքային կենտրոն։

«Արհեստական բանականության դարաշրջանում հաշվողական հզորությունը դարձել է ռազմավարական ենթակառուցվածք։ Հայաստանը պետք է ոչ միայն հետևի այս փոփոխություններին, այլ նաև մասնակցի դրանց ձևավորմանը։ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜-ը ստեղծվել է հենց այս նպատակով ՝ տարածաշրջանում կառուցելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ենթակառուցվածք՝ դնելով Հայաստանին գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա»,- ասաց 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Գերժամանակակից ենթակառուցվածը կառուցվել է NVIDIA Reference Architecture ստանդարտներով, ինչը նշանակում է, որ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և հետազոտական թիմերը կարող են իրենց 𝗔𝗜 նախագծերը տեղափոխել և գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման լրացուցիչ խնդիրների։

Տեխնոլոգիական բացառիկ հզորությունից բացի, նախագծի հիմքում դրված էկոլոգիական պատասխանատվության սկզբունքը։ Ենթակառուցվածքն աշխատում է «Զրոյական քիմիական հետքի» մոդելով։ Շնորհիվ Գագարինի բարձր լեռնային կլիմայի և օդային հոսքերի ինժեներական լուծումների՝ համակարգը տարվա 11 ամիսների ընթացքում օգտագործում է բնական սառեցման մեխանիզմներ՝ բացառելով քիմիական սառեցման նյութերի կիրառումը։ Ընկերությունը տիրապետում է նաև սեփական արևային կայաններին՝ ապահովելով օգտագործվող մաքուր էներգիայի ամբողջական վերահսկողություն և երկարաժամկետ կայունություն։

Կարևորելով նորարարությունն ու նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանությանն ու էկոհամակարգի զարգացմանը՝ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜-ը նախատեսել է իր ընդհանուր հաշվարկային հզորության 20 տոկոսի հասանելիություն հայկական համալսարանների, հետազոտական կենտրոնների և ոչ առևտրային նախաձեռնությունների համար տեղական տաղանդի ներուժի իրացման և գիտական նորարարությունների խթանման նպատակով։

Արհեստական բանականության գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Բարձր տեխնոլոգիաներ

Eleveight AI-ը և ՀՀ ԲՏԱՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան