Ճապոնիայում բնակչության թվի ռեկորդային նվազում է արձանագրվել
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի բնակչությունը վերջին հինգ տարվա ընթացքում կրճատվել է 3,09 միլիոնով, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է համապատասխան վիճակագրություն վարելու ամբողջ պատմության ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում մարդահամարի տվյալները, որոնք հրապարակել է Վարչական գործերի և հաղորդակցության նախարարությունը:
Տվյալների համաձայն՝ Ճապոնիայի բնակչությունը 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 123 049 524 մարդ՝ 2020 թվականից նվազելով 2,5%-ով:
Երկրում բնակչության թվի նվազում է արձանագրվում երրորդ մարդահամարն անընդմեջ ՝ սկսած 2015 թվականից: Նախարարությունում գլխավոր պատճառ են նշում «բնական անկումը». մահացության ցուցանիշները կայունորեն գերազանցում են ծնելիության ցուցանիշներին: