Աշխարհ

Սինգապուրի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

1 րոպեի ընթերցում

Սինգապուրի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը պաշտոնական այցով ժամանել է Փհենյան՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության  արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Սինգապուրի պատվիրակության ինքնաթիռը մայիսի 26-ին վայրէջք է կատարել Փհենյանի միջազգային օդանավակայանում: Բարձրաստիճան հյուրին դիմավորել են արտաքին գործերի փոխնախարար Պակ Սան Գիլը և Սինգապուրում Հյուսիսային Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան Լի Գիլ Սոնը:

Առաջիկա բանակցությունների և այցի ծրագրի մանրամասները չեն հրապարակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում