Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 4-ը հաղթանակով են մեկնարկել ԵԱ-ում
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող կին շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող առաջնության անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը:
Միավորը կիսել են Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին: