Հայաստան

Մինչև զորահանդեսը Երևանի փողոցներում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում է․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Մինչև զորահանդեսը Երևանի փողոցներում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում է․ ՊՆ

Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը, խստիվ արգելվում է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով, որ խախտողները պատասխանատվության կենթարկվեն։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։

Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։

Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։

Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,– նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։ 

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, ժամը 10։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում