Աշխարհ

Պակիստանում գնացքի պայթեցման զոհերի թիվը հասել է 47-ի

1 րոպեի ընթերցում

Պակիստանում գնացքի պայթեցման զոհերի թիվը հասել է 47-ի

Պակիստանի հարավ-արևմուտքում զինվորականների տեղափոխող գնացքի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, գրեթե 100 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներին:

Նշվում է, որ Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում վիրավորված 98 անձանցից 20-ը զինծառայողներ են:

Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում արգելված «Բելուջստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը:

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի, 70 վիրավորի մասին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում