Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ անդամների կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպք բացահայտելու մասին

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ անդամների  կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպք բացահայտելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:

Նշենք, որ վերը նշված դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մայիսի 22-ին խուզարկություն են իրականացրել կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրասենյակում և տանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում