Տնտեսություն

Ռուսաստանն արգելել է հայկական երեք ընկերությունների արտադրած կոնյակի և գինիների վաճառքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արգելել է հայկական երեք ընկերությունների արտադրած կոնյակի և գինիների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է հայկական երեք ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ արգելքի տակ են ընկել «Վեդի Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան», և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած կոնյակներն ու գինիները։  

Մասնավորապես, արգելվել է «Գետափ Վերնաշեն» տեսակի կարմիր կիսաքաղցր գինու, «Վեդի Ալկո»-ի չոր սպիտակ գինու և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերության 5 աստղանի կոնյակի վաճառքը։

Գերատեսչությունը պնդել է, որ նշված ընկերությունների արտադրանքը չի համապատասխանում պարտադիր պահանջներին։

Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ն ավելի վաղ սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում