Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 4 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2026թ. առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 305 մլրդ 822.5 մլն դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ընդգծելով, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում կազմել էր 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն դրամ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 4%-ով։
2026թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 744 հազար 174 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 687 հազար 853 դրամի համեմատ։