Քաղաքականություն

Օպերատիվ տվյալներով՝ սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Օպերատիվ տվյալներով՝ սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց ինքնությունները, ըստ օպերատիվ տվյալների, մոտավորապես պարզված են. նրանք 2024 թվականից Հայաստանում չեն գտնվում։

«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, բայց ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք Հայաստանում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,-ասել է վարչապետը։

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։

Համացանցում մայիսի 18-ին տարածված տեսանյութում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել վարչապետի հասցեին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում