Աշխարհ

Նեպալի կողմից մեկ օրում Էվերեստ է բարձրացել ռեկորդային թվով լեռնագնաց

1 րոպեի ընթերցում

Նեպալի կողմից մեկ օրում Էվերեստ է բարձրացել ռեկորդային թվով լեռնագնաց

Նեպալի արշավախմբային օպերատորների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռիշի Բհանդարին մայիսի 21-ին հայտարարել է, որ մեկ օրում Էվերեստ լեռ է բարձրացել ռեկորդային թվով՝ 274 լեռնագնաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Սա մինչ օրս մեկ օրվա ընթացքում Էվերեստ բարձրացած լեռնագնացների ամենամեծ թիվն է», - հայտնել է Բհանդարին՝ հավելելով, որ թիվը կարող է աճել, քանի որ գագաթը հասած որոշ լեռնագնացներ, հնարավոր է, դեռ չեն տեղեկացրել բազային ճամբարին դրա մասին։

Նեպալի կողմից սարը բարձրանալու նախորդ ամենամեծ ցուցանիշը եղել է 2019 թվականի մայիսի 22-ին, երբ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի կատարը նվաճել է 223 լեռնագնաց։

Նեպալն այս տարի Էվերեստ բարձրանալու 494 թույլտվություն է տվել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 15000 դոլար։

8849 մետր բարձրությամբ Էվերեստը գտնվում է Նեպալի և Չինաստանի Տիբեթ շրջանի սահմանին։ Լեռը հնարավոր է բարձրանալ երկու կողմերից էլ։

Կան տեղեկություններ, որ այս տարի Չինաստանը թույլտվություն չի տվել տիբեթյան կողմից լեռնագնացության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում