Կառավարությունն ընդլայնում է տավարաբուծության աջակցության ծրագիրը. փոխհատուցումը կհասնի 50 տոկոսի

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրում՝ բարձրացնելով տոհմային կենդանիների ձեռքբերման պետական աջակցության չափը և ընդլայնելով ծրագրի շրջանակները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին հանրապետությունում տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրներով։

«Եթե գործող ծրագրով մինչև 40 տոկոս փոխհատուցում էինք տրամադրում 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի ձեռք բերելու դեպքում, իսկ մինչև 25 գլխի դեպքում՝ 30 տոկոս, ապա այժմ առաջարկում ենք փոխհատուցման չափը հասցնել 50 տոկոսի՝ անկախ գլխաքանակից»,-ասել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նաև ավելացնել այն կենդանիների առավելագույն քանակը, որոնց համար կտրամադրվի փոխհատուցում։ Եթե նախկինում աջակցությունը վերաբերում էր առավելագույնը 300 տոհմային կենդանու, ապա այժմ սահմանաչափն առաջարկվում է հասցնել 1000 գլխի։

«Խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել և մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ ձեռք բերել արդեն Հայաստանում բուծված կենդանիներ, նույնպես կկարողանան օգտվել ծրագրից»,-նշել է նախարարը։

Փոփոխությամբ նախատեսվում է նաև մեկ տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը 1 միլիոն դրամից բարձրացնել մինչև 1,1 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կենդանիների և տրանսպորտային ծախսերի թանկացումը։

Վերանայվել է նաև ծրագրի վարկային բաղադրիչը։ Եթե նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր վարկերի տոկոսադրույքը՝ այն դարձնելով 2-3 տոկոս, ապա այժմ առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել տոկոսադրույքը՝ ֆերմերների համար ապահովելով 0 տոկոսանոց վարկեր։ Ընդ որում՝ վարկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել 14 տոկոսը։

Բացի այդ, արտոնյալ ժամկետը 12 ամսից կերկարաձգվի մինչև 18 ամիս, ինչի արդյունքում մայր գումարի մարումները կսկսվեն միայն 18-րդ ամսից հետո։

Պապոյանի խոսքով՝ նախորդ ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2600 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանի, որոնցից արդեն ստացվել է 12 200 գլուխ սերունդ։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը