Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

Չինաստանը և Ռուսաստանը կկատարելագործեն համագործակցության մեխանիզմները և կամրապնդեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Պեկինում կայացած բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Կողմերը կշարունակեն ամրապնդել երկու երկրների զինված ուժերի միջև ավանդական բարեկամությունը, խորացնել փոխադարձ վստահությունը ռազմական ոլորտում, կատարելագործել համագործակցության մեխանիզմները, ընդլայնել համատեղ վարժանքների, օդային ու ծովային պարեկությունների պրակտիկան, ամրապնդել համակարգումն ու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, համատեղ արձագանքել տարբեր մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև պահպանել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը», - նշվում է փաստաթղթում։

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը փաստաթղթով ամրագրել են, որ պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից կայուն միջազգային հարաբերությունների երաշխիք է։

Նրանք անընդունելի են համարել տարատեսակ հակամարտությունների պարագայում ստիպելն ինքնիշխան պետություններին հրաժարվել իրենց չեզոքությունից։

Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ աշխարհում չկա համընդհանուր զարգացման ուղի կամ «առաջին կարգի» երկրներ։ «Ընդհանուր խնդիրների լուծման միակողմանի մոտեցումները, գերիշխանությունը և հարկադրանքի քաղաքականությունը ցանկացած ձևով անընդունելի են։ Բոլոր պետություններն ազատ են ընտրելու իրենց օտարերկրյա գործընկերներին և միջազգային փոխազդեցության մոդելները։ Աշխարհում գերիշխանությունն անընդունելի է և պետք է արգելվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել «մարդու իրավունքների օգտագործմանը՝ որպես պետությունների ներքին գործերին միջամտելու պատրվակ»։

Նրանք դատապարտել են օտարերկրյա պետությունների ակտիվների և ունեցվածքի արգելափակման, առգրավման կամ բռնագրավման հետ կապված նախաձեռնությունները։

Երկու երկրների ղեկավարները կարծիք են հայտնել, որ Ճապոնիայի արագացված վերառազմականացումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը և կայունությանը։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մոսկվան և Պեկինը վճռականորեն դեմ են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության վրա ճնշմանը, այդ թվում՝ արտաքին քաղաքական մեկուսացմանը և պատժամիջոցներին։

«Կողմերը դեմ են արտաքին քաղաքական մեկուսացմանը, տնտեսական պատժամիջոցներին, ուժային ճնշմանը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու այլ միջոցներին։ Նրանք կոչ են անում բոլոր ներգրավված կողմերին դադարեցնել տարածաշրջանում լարվածության սրացում հրահրող գործողությունները, սպառազինությունների մրցավազք և քաղաքականացված մոտեցումների չարաշահումը և գործնական միջոցներ ձեռնարկել պատերազմի ռիսկը վերացնելու նպատակով», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել Կորեական թերակղզու խնդիրները լուծել ինքնիշխանության հարգանքի հիման վրա՝ նշելով, որ այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կխթանի ամբողջ Հեռավոր Արևելքի ընդհանուր շահերը։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին