Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ խաղաղ գոյակցության հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ խաղաղ գոյակցության հնարավորության մասին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչի հետ հանդիպմանն ասել է, որ Սեուլը հանդես է գալիս հօգուտ երկու Կորեաների խաղաղ գոյակցության՝ առանց մարտնչելու անհրաժեշտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կողմերի բանակցությունների արդյունքների շուրջ համատեղ հայտարարության հարավկորեական մասում, որը հրապարակվել է Լի Չժե Մյոնի գրասենյակի կողմից։

Նախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները խորացված քննարկումներ են անցկացրել Կորեական թերակղզում տիրող իրադրության շուրջ։

«Ես ներկայացրել եմ մեր կառավարության տեսլականը խաղաղ Կորեական թերակղզի ստեղծելու վերաբերյալ, որտեղ երկու Կորեաները կարող են խաղաղ գոյակցել և համատեղ զարգանալ, որտեղ չկա մարտնչելու անհրաժեշտություն», - հայտարարել է նախագահը։

Լի Չժե Մյոնը նաև ընդգծել է Հյուսիսարևելյան Ասիայի երկրների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի կարևորությունը։

Նրա հայտարարությունը հրապարակվել է Տակաիչիի հետ բանակցություններից հետո, որոնք ընդլայնված կազմով տեղի են ունեցել Հարավային Կորեայի նախագահի հայրենի Անդոն քաղաքում։ Հունվարին Լի Չժե Մյոնն այցելել էր Տակաիչիի հայրենի տարածաշրջան՝ Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում