Պուտինի՝ Չինաստան այցի ընթացքում կքննարկվեն համաշխարհային հիմնական ճգնաժամերը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ընթացքում քննարկվելու են համաշխարհային հիմնական ճգնաժամերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք Չինաստանի հետ բանակցությունների շատ լայն օրակարգ ունենք։ Այն ներառում է ինչպես երկկողմ հարցեր, այնպես էլ միջազգային թեմաներ։ Ես վստահ եմ, որ կքննարկվեն բոլոր հարցերը և բոլոր հիմնական, հավանաբար, առավել սուր ճգնաժամերը, որոնք այսօր գոյություն ունեն աշխարհում», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կարդացեք հոդվածը` Русский