Իրավունք

Երևանում բիայնական դամբարանից գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր․ կան ձերբակալվածներ

2 րոպեի ընթերցում

Երևանում բիայնական դամբարանից գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր․ կան ձերբակալվածներ

Շուրջ մեկ ամիս առաջ Երևանում գտնվող բիայնական դամբարանից գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշված է, որ գողություն կատարած անձինք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։

«Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։

Կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը հայտնել էր, որ գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով, և փականի մաս։

Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 36-ամյա երկու երիտասարդ։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը»,-հայտնում են Ոստիկանությունից։

Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։ 

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում