Արման Խոջոյանը Ֆան Թի Թանգի հետ հանդիպմանը անդրադարձել է հայկական բրենդիի՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին

2 րոպեի ընթերցում

Երևանում մայիսի 14-15-ը ընթացող Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության խորացման, առկա կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով երկկողմ տնտեսական չիրացված ներուժի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Փոխնախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է դիվերսիֆիկացման միջոցով տնտեսության կայունության և մրցունակության ամրապնդմանը։

«Այս համատեքստում մենք առանձնապես կարևորում ենք թե’ արտահանման, թե’ ներմուծման, և թե’ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ Համոզված ենք, որ Վիետնամի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է էապես նպաստել այս նպատակների իրագործմանը», - ասել է Արման Խոջոյանը։

Նա նաև անդրադարձել է հայկական բրենդիի (կոնյակի)՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին։

Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում կողմերը դիտարկել են առևտրի, սննդի վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հարավային Կովկասում ձևավորել առավել կապակցված, կայուն և համագործակցային միջավայր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ու զարգացման միջոցով։

Հայերեն English Français Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար