Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հաստատել է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։ Փոփոխությամբ առաջարկվում է պետական աջակցությամբ ձեռք բերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրում։ Մասնավորապես գործող ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար։ Մինչդեռ մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլ նաև արտադրել կաթ և վերամշակել»,-ասել է Խոջոյանը։

Նրա խոսքով՝ այդ պատճառով առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու։

Արման Խոջոյանը նշել է, որ նախագծով սահմանվում է նաև նոր պահանջ՝ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով։

«Նախագծով առաջարկվում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղական շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,-նշել է նա։

Փոխնախարարը նաև հիշեցրել է ծրագրով նախատեսված պետական աջակցության պայմանները։

«Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխար կամ այծ ձեռք բերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում ձեռքբերված արժեքի 50 տոկոսի չափով։ Եթե կենդանին ներմուծվում է արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով սահմանվում է 450 հազար դրամ, եթե տեղական շուկայից է ձեռք բերվում, սակայն համապատասխանում է տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվում է 300 հազար դրամ»,-ասել է Արման Խոջոյանը։

Նրա խոսքով՝ նախորդիվ իրականացված ծրագրերի արդյունքում արդեն ձեռք է բերվել շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի, իսկ այս տարվա համար արդեն հաստատվել են 1300 գլխի ձեռքբերման հայտեր։

Հայերեն

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել