Իտալիայում ՀՀ դեսպանն այցելել է Նեապոլ

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Նեապոլում գտնվող Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է քաղաքի ղեկավարության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային, կրթական, նորարարական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ։

Դեսպանին այցի ընթացքում ուղեկցել են Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեսեն և հասարակական ու մշակութային գործիչ Միկկելե Դե Սիմոնեն։

«Այցի շրջանակներում դեսպան Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Նեապոլի քաղաքապետ  Գաետանո Մանֆրեդիի, Քաղաքային խորհրդի նախագահ Վինչենցա Ամատոյի, «L’Orientale» համալսարանի ռեկտոր Ռոբերտո Տոտտոլիի, Տարածաշրջանային մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանչեսկա Ամիրանտեի, Նորարարությունների և «Խելացի քաղաքի» հարցերով Նեապորի քաղաքապետի հանձնակատար Վալերիո Դի Պիետրոյի, Կարլո Մորելլիի և նրա մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեապոլի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգրկելով կրթության, գիտության, մշակույթի, տեղական ինքնակառավարման, նորարարությունների, «խելացի քաղաքի» լուծումների, տնտեսական կապերի և քաղաքային զարգացման ոլորտները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ հանդիպումները հնարավորություն են տվել ամրապնդելու երկկողմ ինստիտուցիոնալ կապերը, նախանշելու կրթական և մշակութային փոխանակումների նոր ուղղությունները, ինչպես նաև քննարկելու Հայաստանի հետ գործնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցն ընդգծել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու հայ-իտալական կապերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։

Հայերեն English Español فارسی Français

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո